ԱՄՆ պաշպանության նախարարի խոսքով՝ Ուկրաինայի ապագա սահմանների հարցը կքննարկվի բանակցություններում
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանների հարցը բանակցային գործընթացի մի մասն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա ընդգծել է, որ Եվրոպայում անցկացված հանդիպումների ընթացքում իր առաքելությունն էր քննարկել Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի կարգավորման հնարավոր պայմանները՝ իրատեսական մոտեցմամբ։ Այս մասին նա հայտարարել է Վարշավայում՝ Լեհաստանի պաշտպանության նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Վերադարձը 2014 թվականի սահմաններին բանակցային կարգավորման շրջանակներում քիչ հավանական է։ Ուկրաինայում ամերիկյան զորքերի տեղակայման հավանականությունը նույնպես ցածր է։ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը բանակցային գործընթացի շրջանակներում ևս քիչ հավանական է», – հայտարարել է Գեսեթը։
Պաշտպանության նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր նախորդ հայտարարություններին, սակայն ընդունում է վերոնշյալ սցենարների ցածր հավանականությունը։
«Մենք այստեղ ենք միայն նրա համար, որպեսզի ռեալիզմ ավելացնենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների սպասումներին՝ խթանելով նման բանակցությունների հնարավորությունը։ Ուկրաինայի ապագա սահմանների հարցը դեռ պետք է պարզել», – նշել է Գեսեթը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է վերադառնալ 2024 թվականի փետրվարի 24-ի սահմաններին։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ ապագա բանակցությունները կարող են վարվել ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ռուսաստանի նախագահների և, հնարավոր է, եվրոպական այլ առաջնորդների մասնակցությամբ։