Սպորտ

Հակադոպինգային գործակալությունը հայտարարել է ՀՖՖ-ի հետ երկարաժամկետ աշխատանքային հարաբերությունների ընդհատման մասին

1 րոպեի ընթերցում

Հակադոպինգային գործակալությունը հայտարարել է ՀՖՖ-ի հետ երկարաժամկետ աշխատանքային հարաբերությունների ընդհատման մասին

Հայաստանի «Հակադոպինգային գործակալությանը հաջողվել է 2024 թվականին 43%-ով ավելացնել թեստերի քանակը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է գործակալությունը:

Հակադոպինգային գործակալության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Գործակալությունը երախտագիտություն է հայտնում ՀԱՕԿ-ին և աթլետիկայի, պաուերլիֆտինգի, ծանրամարտի, ըմբշամարտի և հեծանվասպորտի ազգային ֆեդերացիաներին 2024 թվականին արդյունավետ համագործակցության համար»։

Գործակալությունը նաև հայտնել է, որ 2024 թվականին  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկարաժամկետ աշխատանքային հարաբերություններն ընդհատվել են:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում