Եվրոպա

Հեգսեթը հնարավոր է համարել ԵՄ-ի մասնակցությունն Ուկրաինայի շուրջ  հնարավոր բանակցություններին

1 րոպեի ընթերցում

Հեգսեթը հնարավոր է համարել ԵՄ-ի մասնակցությունն Ուկրաինայի շուրջ  հնարավոր բանակցություններին

ԵՄ երկրները կարող են մասնակցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հնարավոր բանակցություններին՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Կարծում եմ, որ բանակցությունները պետք է վարեն (ԱՄՆ) նախագահը, (Ռուսաստանի նախագահ) Պուտինը, (Ուկրաինայի նախագահ) Զելենսկին և, հավանաբար, Եվրոպան, որը նույնպես կմասնակցի այդ քննարկումներին», - ասել է նա։

Հեգսեթի խոսքով՝ ինքը մտադիր է «իրատեսություն մտցնել ԱՄՆ դաշնակիցների ակնկալիքներում»։ 

«Ես կողնակից եմ այն ​​դիրքորոշմանը, որը մենք որդեգրել ենք Ուկրաինայի հարցով շփման խմբի կազմում լինելու առաջին օրվանից…. ՆԱՏՕ-ին նրա անդամակցության վերաբերյալ», - նշել է Պենտագոնի ղեկավարը։

Փետրվարի 12-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Բրյուսելում Արևմուտքի շփման խմբի հերթական նիստի ժամանակ ընդգծել էր, որ Ուկրաինայի՝ 2014 թվականի դրությամբ սահմաններին վերադառնալն անիրատեսական խնդիր է։ Նա նաև հնարավոր չէր համարել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում