Սպորտ

«Նոա»-ն վերադարձել է հավաքից

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն վերադարձել է հավաքից

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը վերսկսել է մարզումները` նախապատրաստվելով ներքին առաջնության մեկնարկին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմը սկսել է նախապատրաստվել գավաթի խաղարկության 1/8 փուլի «Ալաշկերտ»-ի դեմ առաջիկա հանդիպմանը: Պրեմիեր լիգայի շրջանակներում «Նոա»-ն 20-րդ տուրում կմրցի «Վեստ Արմենիա»-ի հետ: 

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում` Պրեմիեր լիգայում, այժմ ձմեռային դադար է: Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը «Նոա»-ն է: Մրցաշրջանի երկրորդ հատվածը կմեկնարկի փետրվարի 23-ին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում