Միացյալ Նահանգներ

ԱՄՆ դեսպանատներին հանձնարարվել է նախապատրաստվել աշխատակազմի կրճատման

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ դեսպանատներին հանձնարարվել է նախապատրաստվել աշխատակազմի կրճատման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներին խնդրել է նախապատրաստվել աշխատակազմի կրճատման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ 

ԱՄՆ դիվանագիտական ​​կորպուսի հիմնանորոգման Թրամփի ջանքերի շրջանակում դեսպանատներին հանձնարարվել է ուսումնասիրել ինչպես ամերիկացի, այնպես էլ տեղացի աշխատակիցների կրճատման հնարավորությունը՝ յուրաքանչյուրը 10%-ով, այնուհետև աշխատուժի ցուցակը մինչև փետրվարի 14-ն ուղարկել Պետքարտուղարություն, որից հետո կորոշվեն հետագա գործողությունները:

Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներում աշխատում են ինչպես դիվանագետներ, այնպես էլ տեղացի աշխատակիցներ: Ըստ Ամերիկյան դիվանագիտության ազգային թանգարանի՝ դեսպանատների աշխատակիցների մեծ մասը ընդունող երկրի քաղաքացիներ են:

Թրամփը փորձում է վերափոխել դիվանագիտական ​​կորպուսը. փետրվարի 12-ին նա կատարողական հրաման էր ստորագրել՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հանձնարարելով ապահովել իր արտաքին քաղաքական օրակարգի «հավատարիմ և արդյունավետ իրականացումը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում