Քաղաքականություն

Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստում կուսակիցների հետ քննարկել է Գյումրիի քաղաքապետի ընտրությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագի» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստում կուսակիցների հետ քննարկել է Գյումրիի քաղաքապետի ընտրությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»–ի իր էջում՝ հրապարակելով տեսանյութ:

Տեսանյութից երևում է, որ ներկա է եղել նաև Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը: 

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններն, ըստ ԿԸՀ-ի սահմանված ժամկետների, կանցկացվեն մարտի 30-ին:  

Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք»-ի 14 անդամներ հոկտեմբերին վայր էին դրել իրենց մանդատները: Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը: Դրանից հետո ինքնաբացարկ էին տվել նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները: Գյումրիի ավագանին չէր կարողանում նիստեր գումարել՝ քվորում չլինելու պատճառով:

Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի ունեցան Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն: Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը Սարիկ Մինասյանն է։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում