Հայաստան

Նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը

1 րոպեի ընթերցում

Նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը

Շարունակվում է Ներքին գործերի նախարարության նորաստեղծ ուսումնական հաստատության անձնակազմի համալրման գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ–ից՝ վստահեցնելով, որ անձնակազմի համալրման գործընթացն իրականացվում է բաց և թափանցիկ:

Նշանակված են ռեկտորը և պրոռեկտորները, ովքեր ունեն բարձր մասնագիտական որակավորումներ և գիտական ու կրթական գործունեության հարուստ փորձառություն։

Ավարտին է մոտենում նաև նոր հաստիքացուցակով նախատեսված վարչական, ուսումնաօժանդակ և պրոֆեսորադասախոսական հաստիքների համալրման գործընթացը, որն իրականացվում է բաց և թափանցիկ եղանակով։

Հանձնաժողովների կազմում ընդգրկված են ոչ միայն Ներքին գործերի նախարարության, այլև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հոգեբաններ:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում