Աշխարհ

Բելգիայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում կենսաթոշակային բարեփոխումների դեմ

1 րոպեի ընթերցում

REUTERS
REUTERS

Բելգիայում տասնյակ հազարավոր մարդիկ փետրվարի 13–ին դուրս են եկել փողոց՝ նոր կառավարության նախատեսած կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ Բրյուսելում գործադուլին միացել է 60 հազար մարդ։

Ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել: 

Փետրվարի 13–ին Բրյուսելի օդանավակայանը չեղարկել է 430 չվերթ: Նշվում է, որ օդային փոխադրման ոլորտում խափանումը կտևի ընդամենը մեկ օր։

Նշվում է, որ նոր համակարգը նախորդի համեմատ այնքան էլ բարենպաստ չէ ցածր եկամուտ ունեցողների համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում