Տնտեսություն

«Էնթերփրայզ Արմենիա»-ն վարպետության դաս է անցկացրել «Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի» անդամ երկրների համար

3 րոպեի ընթերցում

«Էնթերփրայզ Արմենիա»-ն վարպետության դաս է անցկացրել «Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի» անդամ երկրների համար

Օրերս «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը («Էնթերփրայզ Արմենիա»), «Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիայի» (WAIPA – World Association of Investment Promotion Agencies) հրավերով, «Elevating Investment Facilitation: Strategic Case Insights» նստաշրջանում անցկացրել է վարպետության դաս՝ ներդրումային ծրագրերի աջակցման և հետներդրումային սպասարկման ծառայությունների արդյունավետության բարձրացման թեմայով:

Հայաստանի ներդրումների խթանման պետական գործակալություն, կիսվել է ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման իր փորձառությամբ՝ ներկայացնելով 1 միլիարդ դոլար արժողությամբ «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» զբոսաշրջային համալիրի հավակնոտ գաղափարի իրագործման օրինակը։ Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությանը, դրա առանձնահատկություններին և «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներդրումային խթանման ռազմավարությանը։

Ասոցիացիայի անդամ երկրների համար վարպետության դաս անցկացնելու հրավերը «Էնթերփրայզ Արմենիա»-ն ստացել է նախորդ տարի՝ Սաուդյան Արաբիայում կայացած «Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիա»-ի (WAIPA) 28-րդ համաժողովի ընթացքում։ Հրավերի համար հիմք էր դարձել համաժողովի շրջանակում անցկացված բարձրաստիճան հանդիպումներն ու պանելային քննարկումները, որոնց ընթացքում «Էնթերփրայզ Արմենիա»-ն ներկայացրել էր ներդրումային ոլորտում իր գործառնություններն ու կառավարման փորձը՝ առաջացնելով մասնակիցների մեծ հետաքրքրությունը։

«Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային ասոցիացիան» ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային միավորումն է, որը հիմնադրվել է 1995 թվականին և միավորում է 100-ից ավելի երկրների ներդրումային գործակալություններ՝ աջակցելով նրանց գիտելիքների փոխանակման, լավագույն փորձի զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման հարցերում։ «Էնթերփրայզ Արմենիա»-ն ասոցիացիայի անդամ է 2022 թվականից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում