Ռուսաստան

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում ուկրաինական 83 անօդաչու թռչող սարք է խոցվել Ռուսաստանի ինը շրջաններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ սահմանային Բրյանսկի շրջանում խոցվել է 37 անօդաչու թռչող սարք, որոնցից 12-ը՝ Կուրսկի և Լիպեցկի շրջաններում, 9-ը՝ Տվերի, իսկ մնացածը՝ Բելգորոդի, Կալուգայի, Սմոլենսկի, Վորոնեժի և Ռոստովի մարզերում։ 

Ռուսաստանի Լիպեցկի մարզի նահանգապետը հայտնում է, որ Լիպեցկի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ կին է վիրավորվել։

Իր հերթին ուկրաինական աղբուրները հայտնում են, որ ռուսական բանակը հերթական անգամ կամիկաձե ԱԹՍ-ներով հարձակում է իրականացրել Դանուբ գետի վրա գտնվող Ռենի նավահանգստի վրա։

Ուկրաինական տելեգրամյան ալիքների համաձայն՝ Օդեսա քաղաքում «15-20 պայթյունի ձայն է լսվել»։

Հարձակման հետևանքների մասին դեռ տեղեկություններ չկան։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ տեղեկություններ կան նաև այն մասին, որ անցած 24 ժամվա ընթացքում ռուսական կողմը 104 հարձակում է իրականացրել Սումիի մարզի սահմանամերձ հատվածում, ինչի հետևանքով 5 մարդ վիրավորվել է, վնասվել են տներ, ուսումնական հաստատություն և ֆերմայում գտնվող կառույց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում