Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Սենատը հաստատել է Թուլսի Գաբարդին Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատը հաստատել է Թուլսի Գաբարդին Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում

ԱՄՆ Սենատը 52 կողմ, 48 դեմ ձայնով հաստատել է նախկին դեմոկրատ կոնգրեսական Թուլսի Գաբարդին Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Այդ պաշտոնում Գաբարդի թեկնածությանը դեմ են քվեարկել բոլոր դեմոկրատները և անկախ թեկնածուները, ինչպես նաև մեկ հանրապետական՝ սենատոր Միչ ՄաքՔոնելը, որը Սենատում հանրապետականների նախկին ղեկավարն է։ Մնացած հանրապետականները կողմ են քվեարկել։ 

Թուլսի Գաբարդը ծնվել է 1981 թվականին։ Նա մեծացել է Հավայի նահանգում։ Ծառայել է ԱՄՆ Ազգային գվարդիայում և Իրաքի պատերազմի վետերան է: Նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում։

2020 թվականին Գաբարդը մասնակցել է ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության նախագահական փրայմերիզներին։ Ընտրապայքարից դուրս գալուց հետո նա պաշտպանել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին։ 2022 թվականին նա հեռացել է Դեմոկրատական ​​կուսակցությունից։ 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա ակտիվորեն աջակցել է հանրապետական Դոնալդ Թրամփին։

2019 թվականին Գաբարդը ԱՄՆ մի քանի այլ սենատորների և Ներկայացուցիչների պալատի հետ համատեղ աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին՝ հաստատելու ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և մշտական ​​հիշատակումը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում