Աշխարհ

Էստոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է ապագայում Ուկրաինան պաշտպանելու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Էստոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է ապագայում Ուկրաինան պաշտպանելու պատրաստակամության մասին

Էստոնիան պատրաստ է պաշտպանել Ուկրաինային՝ ապագայում այդ երկրի տարածքում ռազմական գործողությունների կրկնության դեպքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Մարկուս Ցախկնան։

«Սա բխում է մեր շահերից, սակայն որոշումը կկայացնի խորհրդարանը՝ համաձայն Էստոնիայի օրենսդրության», - ասել է Ցախկնան։

Նրա տեղեկացմամբ՝  երկրի կառավարությունն անդրադարձել է այն հարցին, որ Էստոնիան անպայման պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, երբ քննարկվեն Ուկրաինայի անվտանգության հնարավոր երաշխիքները։

«Ինչպիսի՞ն կլինի աջակցությունը, քանի՞ զինվորականներ կլինեն, արդյո՞ք դա կլինի խաղաղապահների կոնտինգենտ, թե ռազմական առաքելություն, այսօր դեռ վաղ է այդ մասին խոսել, ուստի Էստոնիան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ՝ միաժամանակ հիշելով, որ մենք պետք է ապահովենք նաև մեր սեփական պաշտպանունակությունը»,- ասել է Էստոնիայի արտգործնախարարը:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում