Մշակույթ

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Սամվել Ղազարյանի «Արարման ուղին» խորագրով ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց  Սամվել Ղազարյանի «Արարման ուղին» խորագրով ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում  փետրվարի 12-ին տեղի ունեցավ Սամվել Ղազարյանի  75 ամյակին նվիրված «Արարման ուղին» խորագրով ցուցահանդեսի բացումը։  Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել արվեստագետի  արարման ուղին, ստեղծագործությունները։

 Սամվել Ղազարյանի արվեստը առանձնանում է գաղափարական բազմազանությամբ։ Արվեստագետի  աշխատանքներում  արտահայտված են նրա զգացումները, մտորումները, ներաշխարհը։  Ստեղծագործելիս արվեստագետի համար մեծ ազդեցություն է ունեցել երաժշտությունը։ Երաժշտության կարևորությունը արվեստագետը արտահայտել է իր  մի շարք քանդակներում, օրինակ՝ «Երաժիշտներ», «Մեղեդի», «Թավջութակահար»։

Արվեստագետի համար ներշնչանքի աղբյուրներից  է հանդիասանում  կնոջ կերպարը՝ նրբագեղության, իդեալական գեղեցկության, խորհրդավորության մարմնացումը: 

Ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի արվեստանոցից տեղափոխված ստեղծագորություններ նրա անձնական հավաքածուից։ Հիմնականում ներկայացված են քանդակագործական աշխատանքներ։ Ներկայացված է շուրջ 70 քանդակ և գրաֆիկական աշխատանք։ 

Արվեստագետը պատկերասրահին նվիրեց իր  Մարտիրոս Սահյանի բրոնզե քանդակը։

Ցուցահանդեսի համադրող Մարիամ Դավթյանը  նշեց, որ  քանդակը իր տեղը կգտնի պատկերասրահի  մշտական ցուցադրվող հավաքածուում։ «Ցուցահանդեսը հատկանշական է նրանով, որ արվեստագետը իր ողջ կերպարով, ստեղծագործական ուղով, մտածողությամբ ներկայացված է ցուցահանդեսում»,-նշեց նա։  

Քանդակագործի ստեղծագործությունները կարևոր դեր ունեն հայ քանդակագործության մեջ, քանի որ հեղինակը իր աշխատանքերում պահպանել է ավանդական ժառանգությունը, բայց միաժամանակ ժամանակակից և ոճական մոտեցումներ է ցուցաբերել։ 

Ցուցահանդեսը կտևի 1 ամիս։

Գոհար Բարսեղյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում