Հայաստան

Ծովագյուղ գյուղում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած

1 րոպեի ընթերցում

Ծովագյուղ գյուղում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 31-ին, ժամը 09։20-ին տեղեկություն է ստացվել, որ Ծովագյուղ գյուղում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ՀՀ ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ փլուզվել է Ծովագյուղ գյուղի 22-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի հողաշեն տանիքը (մոտ 20 քմ)։

«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Ս. Ջ.-ն (ծնված 1954 թ.) և Ռ. Ջ.-ն (ծնված 1955 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ Ս. Ջ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ռ. Ջ.-ինը` միջին ծանրության», - հաղորդում է փրկարար ծառայությունը՝ հավելելով, որ փրկարարները սահմանազատել են տարածքը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում