Եվրոպա

Պայթյուն է որոտացել Գերմանիայի պաշտպանական ձեռնարկությունում

1 րոպեի ընթերցում

Պայթյուն է որոտացել Գերմանիայի պաշտպանական ձեռնարկությունում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում պայթյուն է որոտացել Diehl Defence պաշտպանական ձեռնարկության տարածքում, որը IRIS-Т հակաօդային պաշտպանության համակարգեր է արտադրում Ուկրաինայի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է գերմանական Bild թերթը։

«Այսօր առավոտյան ուժգին պայթյուն է տեղի ունեցել Տրոյսդորֆի Diehl Defense ձեռնարկությունում։ Երկու մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։ Գործի են դրվել փրկարարական ուղղաթիռներ, ոստիկանությունը և հրշեջ բրիգադներ», - տեղեկացնում է հրատարակությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում