Եվրոպա

Բորելը չի ​​կարող ԵՄ բոլոր երկրների անունից խոսել ՌԴ-ին Կիևի հարվածների մասին. Իտալիայի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Բորելը չի ​​կարող ԵՄ բոլոր երկրների անունից խոսել ՌԴ-ին Կիևի հարվածների մասին. Իտալիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում կարծում են, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չի ​​կարող ԵՄ բոլոր երկրների անունից խոսել այն հարցի շուրջ՝ արդյոք Ուկրաինայի զինված ուժերը կարող են հարվածներ հասցնել Ռուսաստանին արևմտյան զենքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։

«Բորելը խոսում է իր անունից, այլ ոչ թե (ԵՄ) անդամ երկրների անունից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր օրենսդրությունը և որոնք երեկ (խմբ.՝ օգոստոսի 29-ին Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ) փաստացիորեն չեն հայտնել իրենց կարծիքը», - ասել է Տայանին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։

Օգոստոսի 29-ին Բորելը Եվրամիության երկրներին կոչ է արել ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ տրամադրել Կիևին, ինչպես նաև վերացնել արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու բոլոր սահմանափակումները։ 

Միևնույն ժամանակ նա պնդել է, որ Իտալիան, չնայած Ուկրաինային աջակցությանը, չի պատերազմում Ռուսաստանի դեմ։ 

«Մենք մնում ենք Ուկրաինայի հետ առանց որևէ «եթե»-ի և «բայց»-ի: Մենք նրան տրամադրել ենք ռազմական, քաղաքական և հումանիտար օգնության ինը փաթեթ…. Բայց մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմում», - ասել է Տայանին՝ հավելելով, որ անհրաժեշտ է խուսափել ուկրաինական հակամարտության ցանկացած հնարավոր էսկալացումից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում