Ռուսաստան

Ռուսաստանից կվտարվի ԱՊՀ երկրներից և Աֆրիկայից 120 միգրանտ՝ Մոսկվայի մարզում իրականացված ռեյդից հետո

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից կվտարվի ԱՊՀ երկրներից և Աֆրիկայից 120 միգրանտ՝ Մոսկվայի մարզում իրականացված ռեյդից հետո

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մարզի Պուշկինո քաղաքում ոստիկանները հայտնաբերել են 120 օտարերկրյա քաղաքացու, որոնք ՌԴ-ում են գտնվել օրենսդրության խախտմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տատյանա Պետրովան։

«Ռեյդի ընթացքում 120 օտարերկրյա քաղաքացու նկատմամբ կազմել են վարչական արձանագրություններ», - Պետրովայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

19 միգրանտ պատասխանատվության է ենթարկվել անօրինական աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, 1-ը՝ վարչական պատժից խուսափելու համար։ 

Վարչության ներկայացուցչի խոսքով՝ տուգանվածների թվում են ԱՊՀ-ի և Աֆրիկայի երկրներից սերվածներ, որոնք աշխատել են պահեստում։

«Յուրաքանչյուր օտարերկրացու նկատմամբ կիրառվել է 5000 ռուբլու չափով տուգանք՝ ՌԴ սահմաններից հետագա վտարմամբ: 31 միգրանտ տեղավորվել է մասնագիտացված հաստատություն՝ մինչև դատարանի վճռի ի կատար ածելը։

Ներկայում ոստիկանության աշխատակիցները որոնում են անօրինական միգրացիայի կազմակերպիչներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում