Մերձավոր Արևելք

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից մոտ 500 բուժաշխատողներ են զոհվել

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից մոտ 500 բուժաշխատողներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածում հակամարտության սրվելուց ի վեր 500 բժիշկ է զոհվել։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Al-Alam հեռուստաալիքը, հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը, իսրայելական հարվածների հետևանքով շտապօգնության 130 մեքենա է ոչնչացվել, ինչը հանգեցրել է մոտ 500 բուժաշխատողի մահվան, իսկ հարյուրավորները՝ վիրավորվել են։ 

Գործակալության տվյալներով՝ Գազայի հատվածում բժշկական ենթակառուցվածքների վրա հարձակումները տեղի բնակիչներին զրկել են հիմնական առողջապահական ծառայություններից, իսկ ջրամատակարարման և սանիտարական վատ պայմանները հանգեցրել են վաղաժամ մահացության մակարդակի աճին: Բժշկական հաստատությունների և բժիշկների վրա հարձակումներ են տեղի ունենում նաև Հորդանան գետի Արևմտյան ափում, որտեղ ավելի քան 340 նման միջադեպ է գրանցվել:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում