Եվրոպա

Գերմանիայում հյուրանոցի մասնակի փլուզման հետևանքով կա 2 զոհ

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում հյուրանոցի մասնակի փլուզման հետևանքով կա 2 զոհ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ռայնլանդ Պֆալցի դաշտային երկրամասում գտնվող Կրյոֆ բնակավայրում հյուրանոցի մի հատվածի փլուզման հետևանքով 2 մարդ է զոհվել, մի քանի հոգի դեռ գտնվում է փլատակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին, տեղի ժամանակով ժամը 23։00-ին մոտ։ Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ մեծ դժվարությամբ փլատակներից հանել են 4 մարդու, այդ թվում՝ 2 տարեկան երեխայի և նրա ծնողներին։ 

Երեք մարդ դեռ գտնվում է շենքի փլատակներում։ Ենթադրվում է, որ նրանք լուրջ վնասվածքներ ունեն։ 

Հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հյուրանոցում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, սակայն պարզ չէ՝ արդյոք դա է եղել փլուզման պատճառը։ 

Ոստիկանությունը հայտնել է, որ փլուզման պահին հյուրանոցում գտնվում էր 14 մարդ, որոնցից հինգը չեն տուժել և կարողացել են լքել շենքը։

Տեղում աշխատում է արտակարգ ծառայությունների շուրջ 250 աշխատակից: Որոնողափրկարարական աշխատանքներն, ըստ ոստիկանության, շատ բարդ են, քանի որ շենքի կոնստրուկցիաները շատ անկայուն են։

Շենքի փլուզումից հետո հարևան տներից տարհանվել է շուրջ 30 մարդ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում