Աշխարհ

Զելենսկին ևս երեք ամսով երկարացրել է ռազմական դրությունը և զորահավաքը

1 րոպեի ընթերցում

Զելենսկին ևս երեք ամսով երկարացրել է ռազմական դրությունը և զորահավաքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն Ռադայի ընդունած օրենքները՝ ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը ևս 90 օրով երկարացնելու մասին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին են վկայում Ուկրաինայի խորհրդարանի կայքում հրապարակված տվյալները։

Ռազմական դրության և զորահավաքի ժամկետը լրանում է օգոստոսի 11-ին, սակայն այժմ կգործի առնվազն մինչև նոյեմբերի 9-ը։ 

Ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքն Ուկրաինայում սահմանվել են 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր և բազմիցս երկարացվել են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում