Իրավունք

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը հրապարակել է Բարձրագույն դատական խորհուրդը։

Վահե Դոլմազյանը քննում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը։ Արդարադատության նախարարությունը նրան կարգապահական պատասխանատվություն ենթարկելու միջնորդություն էր ներկայացրել։

Ըստ նախարարության՝ դատավորը կայացրել էր ոչ իրավաչափ որոշում, երբ կալանքի տակ գտնվող Տոնոյանի մասնակցությունն ԱԺ 2020 թ․ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նիստին թույլատրել էր կազմակերպել առանց ձեռնաշղթաների կիրառման, և երբ սահմանել էր ՔԿՀ վերադարձի ժամկետ, ընդ որում՝ երկար և անընդունելի, ինչի լիազորությունը դատավորը չուներ, պետք է նշեր՝ վերադարձնել ՔԿՀ նիստի ավարտից հետո՝ անհապաղ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում