Հայաստան

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

2 րոպեի ընթերցում

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն ինտենսիվ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հունիսի 25-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի երեկոյան, 30-ին սպասվում է անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում՝ հունիսի 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 26-ին կեսօրից հետո, 27-ի գիշերը, 29-ին կեսօրից հետո, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում