Հայաստան

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի պատվիրակությանը

4 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի պատվիրակությանը՝ տնօրեն Օֆիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Հաղորդվում է, որ ԿԳՄՍ նախարարը նախ ցավակցություն է հղել բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Անուշավան Աբրահամյանի մահվան կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում տարիներ շարունակ վերջինիս ներդրած ջանքերը, բարեգործական ներդրումներն ու մեծ ավանդը կշարունակվեն թե՛ պետության, թե՛ բարերարի ընտանիքի կողմից:

«Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՄԿՈՒ ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ արդեն իսկ ուժի մեջ է մտել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ նոր օրենքը, որը կարևոր քայլ է մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ուղղությամբ:

«ՄԿՈՒ նոր օրենքն առաջին հերթին զարգացնելու է ոլորտը, ձեռնարկատիրական հնարավորությունները, կրթական ծրագրերի բովանդակությունը, մասնավորի հետ համագործակցությունը: ՄԿՈՒ ոլորտը մեր առաջնահերթություններից է, և այս ոլորտին հատկացվող պետական ուշադրությունը գնալով մեծանալու է: Հավատացած եղեք՝ Ձեր ընտանիքի սկսած գործը պետությունը միայն զարգացնելու և առաջ է տանելու»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև ՄԿՈՒ ոլորտում ներդրված կրթաթոշակային քաղաքականությանը, որը վերանայվել է մի շարք ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսական, արդյունաբերական և շինարարական մասնագիտությունների համար: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտություններով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին առաջին կուրսում տրամադրվում է 50000 դրամի չափով կրթաթոշակ: Նախարարը նաև տեղեկացրել է՝ վերանայման փուլում է գտնվում նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը՝ դրանք առավել նպատակային դարձնելու և աշխատաշուկայի կարիքներին համապատասխանեցնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ուսումնական հաստատություններում առկա ենթակառուցվածքների ու սարքավորումների առավել արդյունավետ օգտագործմանն ուսումնական գործընթացում, ինչպես նաև դասախոսների և վարպետների որակավորման բարձրացմանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն՝ հիմնադրման օրվանից «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» հիմնադրամն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում: 

Հիմնադրամն աջակցություն է ցուցաբերել ՀՀ բոլոր մարզերի 9 արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ Վայոց ձորի, Տավուշի ու Սյունիքի տարածաշրջանային, Արարատի, Վարդենիսի, Արմավիրի ինդուստրիալ մանկավարժական ու Վանաձորի պոլիտեխնիկական պետական քոլեջներին, ինչպես նաև Հրազդանի և Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարաններին:

 

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի գլխավոր մրցանակակրին  և նրա ուսուցչին

Հայաստան

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի գլխավոր մրցանակակրին և նրա ուսուցչին

Սևան քաղաքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

Հայաստան

Սևան քաղաքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

Վարդենիս  համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժամանկաբարձական կետ

Հայաստան

Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժամանկաբարձական կետ

ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն՝ Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ

Հայաստան

ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն՝ Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ

Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

Քաղաքականություն

Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Մշակույթ

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

Հայաստան

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Հայաստան

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Իրավունք

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ֆինանսներ

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

Եվրոպա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում