Հայաստան

Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել

1 րոպեի ընթերցում

Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հունիսի 25-ին, ժամը 13:55-ին Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ հավելելով, որ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «ZIL» մակնիշի  բեռնատարը (վարորդ՝ Ա. Գ.) բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել ճանապարհի երթևեկելի հատվածում և բռնկվել:

ՀՀ ՆԳՆ-ը հաղորդել է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 14:56–ին: Այրվել են բեռնատարի չորս անվադողը և թափքը։

«Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են բեռնատարը, հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում