Մարզեր

Հորբատեղ գյուղի հողամասերի գերխոնավեցումից տեղի է ունեցել սողանք

1 րոպեի ընթերցում

Հորբատեղ գյուղի հողամասերի գերխոնավեցումից տեղի է ունեցել սողանք

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 24-ին ժամը 07։34-ին տեղեկություն է ստացվել, որ Հորբատեղ գյուղի 9-րդ փողոցում տեղի է ունեցել սողանք, ճանապարհը փակվել է։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հողամասերի գերխոնավեցումից տեղի է ունեցել սողանք (մոտ 80 խմ)․ ավտոճանապարհը փակվել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում