Սպորտ

Եվրո-2024. Նիդերլանդները և Ֆրանսիան չպարզեցին հաղթողին

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024. Նիդերլանդները և Ֆրանսիան չպարզեցին հաղթողին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում (D խումբ) Նիդերլանդների ընտրանին մրցեց Ֆրանսիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Լայպցիգում կայացած խաղի մեկնարկում սուր գրոհներ կազմակերպում էր Նիդերլանդների ընտրանին: Ֆրանսիան կարողանում էր դասական գրոհներ կազմակերպել, սակայն երկու թիմերից և ոչ մեկ, չէր գտնում վերջին ճիշտ հարվածի պահը: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: 

Երկրորդ կեսում Ֆրանսիայի գրոհները հաջորդում էին իրար: Նիդերլանդներն էլ շեշտը դրել էր արագ հակագրոհների վրա: Այս խաղակեսում ևս գոլեր չգրանցվեցին:

Նիդերլանդները-Ֆրանսիա` 0:0:

Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Նիդերլանդները կմրցի Ավստրիայի, Ֆրանսիան` Լեհաստանի: Այդ խաղերը կկայանան հունիսի 25-ին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում