Սպորտ

Աբրահամ Խաշմանյանը կրկին «Ալաշկերտ»-ի մարզիչն է

1 րոպեի ընթերցում

Աբրահամ Խաշմանյանը կրկին «Ալաշկերտ»-ի մարզիչն է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ը նորից կմարզի Աբրահամ Խաշմանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խաշմանյանի գլխավորությամբ «Ալաշկերտ»-ը 2 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ էլ նվաճել է Հայաստանի Գավաթը և Սուպերգավաթը: 

Աբրահամ Խաշմանյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Միկա»,  «Արարատ», «Գանձասար», «Կիլիկիա», «Բանանց» «Ալաշկերտ» ակումբներում: Եղել է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ մարզիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում