Սպորտ

Բաց ֆուտբոլ էինք խաղում. Վահան Բիչախչյանը` Ղազախստանի դեմ խաղի մասին

2 րոպեի ընթերցում

Բաց ֆուտբոլ էինք խաղում. Վահան Բիչախչյանը` Ղազախստանի դեմ խաղի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Ղազախստանի դեմ խաղում տոնած հաղթանակը կարևոր քայլ է համարում դեպի Ազգերի լիգայի որակավորման փուլի մեկնարկը:

«Շատ լավ խաղ էր: Բաց ֆուտբոլ էինք խաղում: Երկու թիմերն էլ շատ գոլային պահեր ունեին: Հանդիպման սկիզբն էր շատ հաջող մեզ համար, բայց միջնամասում պասիվություն կար: Ամենակարևորն այն էր, որ կարողացանք գոլեր խփել ու հաղթել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Բիչախչյանը:

Ըստ կիսապաշտպանի, Սլովենիայի դեմ խաղում հավաքականն արժանի չէր պարտության, քանի որ այդ հանդիպման երկրորդ կեսում մի քանի լավ հնարավորություններ եղել են: Ի տարբերություն նախորդ ընկերական խաղի` ղազախների դեմ խաղում մեծ էր պրեսինգը:

«Այս հաղթանակը դրական ազդեցություն կունենա թիմի վրա: Ազգերի լիգայի մեկնարկից առաջ դրական էմոցիաներ ենք ստացել այս հաղթանակից»,-ասաց Բիչախչյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Ղազախստանին և առավելության հասավ2:1 հաշվով:

View this post on Instagram

A post shared by Sport_Armenpress (@sports_armenpress)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում