Սպորտ

Հարոյանի կարծիքով ղազախների դեմ տոնած հաղթանակը երկար սպասված էր 

1 րոպեի ընթերցում

Հարոյանի կարծիքով ղազախների դեմ տոնած հաղթանակը երկար սպասված էր 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանի կարծիքով Ղազախստանի ընտրանու դեմ տոնած հաղթանակը երկար սպասված էր:

«Բոլորին շնորհավոր եմ, երկար սպասված հաղթանակ էր: Ինչպես գիտեք, երկար ժամանակ չէինք կարողանում հաղթանակ տոնել, բայց վատ ֆուտբոլ չէինք ցուցադրում: Պահեր լինում էին: Բայց այս խաղում օգտագործեցինք մեր հնարավորությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Հարոյանը:

Վերջինիս խոսքով` 4 ընկերական հանդիպումներում մրցակիցներն ուժեղ էին, սակայն ազգային թիմի ցուցադրած խաղը վատ անվանել չի կարելի, առկա էին փոքր թերություններ, որոնք պետք է շտկել:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Ղազախստանին և առավելության հասավ 2:1հաշվով:

View this post on Instagram

A post shared by Sport_Armenpress (@sports_armenpress)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում