Սպորտ

Նարեկ Մանասյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Նարեկ Մանասյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի օլիմպիական  վարկանիշային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Նարեկ Մանասյանը հաղթանակով մեկնարկեց օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդում ընթացող Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարում 92 կգ քաշային կարգի առաջին մենամարտում Նարեկ Մանասյանն առավելության հասավ Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող մարզիկի նկատմամբ: Մանասյանի հաջորդ մենամարտը նախատեսված է մայիսի 31-ին:

Ավելի վաղ, հերթական հաղթանակից հետո քառորդ եզրափակիչ էր դուրս եկել 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում