Սպորտ

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանն առաջին հաղթանակն է տոնել վարկանիշային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանն առաջին հաղթանակն է տոնել վարկանիշային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից Անի Հովսեփյանն առաջին հաղթանակն է տոնել Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդում ընթացող վարկանիշային վերջին մրցաշարում` 66 կգ քաշային Անի Հովսեփյանը մրցեց Նիգերիայի ներկայացուցչի հետ և առավելության հասավ: Հովսեփյանի հաջորդ մենամարտը նախատեսված է մայիսի 31-ին:

Հայաստանի հավաքականից մայիսի 29-ին պայքարից դուրս էր մնացել Գուրգեն Մադոյանը:

Առավել վաղ Հայաստանի ներկայացուցիչներից ուղեգրի համար պայքարը լքել էր նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում