Սպորտ

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում մայիսի 29-ին կկայանա «Օլիմպիակոս»-«Ֆիորենտինա» եզրափակիչը

1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում մայիսի 29-ին կկայանա «Օլիմպիակոս»-«Ֆիորենտինա» եզրափակիչը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում կկայանա «Օլիմպիակոս»-«Ֆիորենտինա» եզրափակիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 29-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Աեկ Արենա»-ում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

«Ֆիորենտինա»-ն արդեն երկրորդ տարին է, որ հասնում է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ: Թեպետ նախորդ տարի իտալական թիմը զիջեց «Վեսթ Հեմ»-ին 1:2 հաշվով, սակայն այս տարի թիմը ֆավորիտ է: «Օլիմպիակոս»-ը, սակայն, խաղում է «սեփական հարկի տակ»:

«Օլիմպիակոս»-ն առաջին անգամն է, որ խաղալու է եվրոպական լիգաներից մեկի եզրափակիչում: Նրանք երկրորդ հունական ակումբն են, որ հասնում են խոշոր մրցաշարերի եզրափակիչ: Առաջինը «Պանատինաիկոս»-ն է, որը 1970/71 մրցաշրջանում է եղել եզրափակիչում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում