Սպորտ

Օլիվիե Ժիրուն Եվրո-2024-ից հետո կհեռանա Ֆրանսիայի հավաքականից

1 րոպեի ընթերցում

Օլիվիե Ժիրուն Եվրո-2024-ից հետո կհեռանա Ֆրանսիայի հավաքականից

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Օլիվիե Ժիրուն Եվրո-2024-ից հետո կավարտի ելույթները հավաքականի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է L'Equipe-ն:

«Վստահաբար, կարոտելու եմ հավաքականը: Սակայն ժամանակն է եկել տեղը զիջելու երիտասարդներին»,-ասել է Ժիրուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի ազգային թիմի և իտալական «Միլան»-ի ֆուտբոլիստ Օլիվիե Ժիրուն կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ում: Ժիրուն, ով Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն, իր հայտարարության մեջ շեշտել է, որ վերջին երկու հանդիպումներն է անցկացնում «Միլան»-ի կազմում:

37-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Լոս Անջելես»-ում: Պայմանագիրը նախատեսված է 1,5 տարվա համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում