«Փյունիկ»-ը հաղթեց «Նոա»-ին. Հայաստանի չեմպիոնը հայտնի կդառնա վերջին տուրում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Նոա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկային րոպեներին «Փյունիկ»-ն առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: «Նոա»-ն հիմնականում պաշտպանությունում էր գործում: «Փյունիկ»-ը հանդիպման 43-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց Հովհաննես Հարությունյանը:
Երկրորդ կեսի առաջին րոպեներին «Նոա»-ն ձգտում էր հետ բերել կորցրածը, սակայն «Փյունիկ»-ը հստակ էր գործում պաշտպանությունում: Արագ հակագրոհներից մեկի ժամանակ «Փյունիկ»-ը երկրորդ գնդակն ուղարկեց «Նոա»-ի դարպասը: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց Օտուբանջոն: «Նռնագույնները» նաև երրորդ գնդակն ուղարկեցին «Նոա»-ի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Բրատկովը:
«Փյունիկ»-«Նոա»` 3:0:
Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ն ունի 79-ը, իսկ «Նոա»-ն 77 միավոր: Հայաստանի ֆուտբոլի առաջնության վերջին տուրում «Փյունիկ»-ը կխաղա «Շիրակ»-ի, իսկ «Նոա»-ն` «Վեստ Արմենիա»-ի հետ: Այդ խաղերը կկայանան մայիսի 25-ին: