Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ի և Վարդան Մինասյանի հետագա համագործակցությունը հարցականի տակ է

1 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ի և Վարդան Մինասյանի հետագա համագործակցությունը հարցականի տակ է

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը դեռ չգիտի` կշարունակի արդյոք աշխատանքը ներկայիս ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մինասյանը:

«Իմ պայմանագիրն ավարտում է 10 օրից: Դեռ չգիտեմ, թե ինչ է սպասվում ապագայում: Խնդիրը տեխնիկական չէ: Պարզապես պետք է երկկողմանի հետաքրքրություն լինի: Դեռ առաջարկ չի եղել: Տեխնիկական հարցերը մեզ մոտ շուտ են լուծվում»,-ասաց Մինասյանը:

Հարցին, թե արդյոք Մինասյանն ուզում է մնալ ակումբում, մասնագետը հրաժարվեց պատասխանել:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում