Սպորտ

Վարդան Մինասյանի կարծիքով՝ «Արարատ-Արմենիա»-ին կայունությունը չի բավարարել չեմպիոն դառնալու համար

2 րոպեի ընթերցում

Վարդան Մինասյանի կարծիքով՝ «Արարատ-Արմենիա»-ին կայունությունը չի բավարարել չեմպիոն դառնալու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 2023/24 մրցաշրջանի չեմպիոնի կոչման համար մրցապայքարից դուրս մնալը կապում է կայունության բացակայության հետ:

«Արարատ-Արմենիա»-ին դեռ ինչ-որ բան պակասում է չեմպիոնության համար: Եթե թիմը հասուն խաղ է ցուցադրում, կարող է հաղթահարել նաև վատ ընթացք ստացող խաղերը ևս: Սակայն մենք դեռևս այդ մակարդակին չենք հասել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մինասյանը:

Անդրադառնալով Պրեմիեր լիգայի նախորդ տուրում «Նոա»-ի հետ խաղին, որտեղ «Արարատ-Արմենիա»-ն զրկվեց չեմպիոնության համար հետագա պայքարից, Մինասյանն առանձնացրեց, որ գավաթի եզրափակիչից հետո իր թիմը էմոցիոնալ առումով սպառված էր: «Արարատ-Արմենիա»-ն այլ խաղ կցուցադրեր, եթե գավաթի եզրափակիչին չհաջորդեր այդ որոշիչ խաղը: Իսկ ինչ վերաբերում է մրցաշրջանում թիմի առաջ դրված խնդիրներին, ապա Մինասյանի գլխավորած թիմի առաջ միշտ էլ առավելագույնին հասնելու հարց կա` դառնալ երկրի չեմպիոն ու գավաթակիր:

«Երկու կարևոր գործոն կա, որոնք ազդում են ընդհանուր արդյունքի վրա: Առաջինը` թիմը, ֆուտբոլիստները և երկրորդը` մրցակիցները: Չենք կարող ասել, որ չեմպիոնության համար մրցող երեք թիմերից որևէ մեկը ձախողել է: «Արարատ-Արմենիա»-ին միայն կայունությունը չբավարարեց երկրի չեմպիոն դառնալու համար: «Արարատ-Արմենիա»-ն մրցաշրջանի երկրորդ հատվածում առավել որակյալ խաղ է ցուցադրում, սակայն ֆուտբոլում որոշիչ դեր են խաղում նաև կարևոր մանրուքները»,-առանձնացրեց մասնագետը:

Մինասյանը փաստեց, որ Հայաստանի չեմպիոն դարձող թիմի կարևոր առավելություններից մեկը կլինի կայունությունը, որը ձևավորվում է տևական աշխատանքի արդյունքում:

«Առանձին ֆուտբոլիստների մոտ ես առաջընթաց նկատել եմ, սակայն կային նաև իմ սպասումները չարդարացնող ֆուտբոլիստներ ևս»,-ասաց նա:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում