Սպորտ

Մարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

ՌԻՄԻՆԻ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության մեծահասակների ևերիտասարդների ընտրանիները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`իտալական Ռիմինի քաղաքում մեկնարկող Եվրոպայիառաջնության մրցումային առաջին օրը կկայանա մեծահասակների որակավորման փուլը: Ապրիլի25-ին կլինի երիտասարդների որակավորման փուլը:

Առանձին գործիքների եզրափակիչները կլինեն ապրիլի 26-ին: Իսկ ապրիլի 27-իներիտասարդների առանձին գործիքների եզրափակիչի օրն է:

Հայաստանի մարմնամարզության մեծահասակների ընտրանու կազմում են Արթուր Դավթյանը,Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը և ԷրիկԲաղդասարյանը:

Երիտասարդներից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Համլետ Մանուկյանը, ՄամիկոնԽաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Շեքսպիր Գևորգյանը:

«Արմենպրես»-ը Ռիմինիից կլուսաբանի Եվրոպայի առաջնության ամբողջ ընթացքը:

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում