Հասարակական

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 342-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 37-ով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 342-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 37-ով

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 37-ով և հասել է 342-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Հոսպիտալացվել է 18 քաղաքացի։ 260 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։

Վարակվածներից 193-ը երեխաներ են, 149-ը` մեծահասակներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում