Հասարակական

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ փակ ճանապարհներ չկան։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Ապրիլի 20-ի առավոտից Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչներ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Կիրանց գյուղի հատվածում։ Նրանք այդպիսով իրենց բողոքն էին արտահայտում սահմանազատման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության դեմ՝ նշելով, որ դա Հայաստանի կողմից միակողմանի զիջում է և անվտանգային ռիսկեր կարող է ստեղծել սահմանամերձ մի շարք բնակավայրերի համար։

Ժամը 18։00-ի սահմաններում հայտնի դարձավ, որ բողոքի ակցիայի մասնակիցները բացում են ճանապարհը։ Նշվում էր, որ ապրիլի 22-ին հանդիպում տեղի կունենա Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում