Սպորտ

Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց Եվրոպայի առաջնության մեկնարկում

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց Եվրոպայի առաջնության մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի ներկայացուցիչները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 80 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Արժան Իսենի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց 3:4 հաշվով:

Ապրիլի 20-ին ռինգ դուրս կգան նաև Նարեկ Մանասյանը, Գուրգեն Մադոյանը, Դավիթ Չալոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում