Հասարակական

Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը

1 րոպեի ընթերցում

Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ապրիլի 20-ին ժամը 13։04-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 60 հասցեի մոտակայքում քաղաքացին երկրորդ հարկից ընկել է փոս, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը (մոտ 2 մ)։

Փրկարարները և շտապօգնության բժիշկը Ա․ Ք․-ին (ծնված 1987 թ) ցուցաբերել են առաջին բուժօգնություն, դուրս են բերել հորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում