Սպորտ

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները շարունակում են պայքարը աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքեց 14.833 միավոր, նա զբաղեցրեց առաջին հորիզոնականը և նվաճեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Այս ձևում Արթուր Ավետիսյանը 5-րդն է:

Հայաստանի ընտրանու անդամ Հարություն Մերդինյանը նժույգ-թափերի վարժության եզրափակիչում զբաղեցրեց միայն 6-րդ տեղը:

Ապրիլի 20-ին եզրափակիչում կմրցի նաև աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում