Սպորտ

Բռնցքամարտիկ Արթուր Սահակյանը հաղթեց ԵԱ-ի մեկնարկում. Հարությունյանը լքում է պայքարը

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Արթուր Սահակյանը հաղթեց ԵԱ-ի մեկնարկում. Հարությունյանը լքում է պայքարը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի ներկայացուցիչները սկսեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային կարգի անդրանիկ մենամարտում Արթուր Սահակյանը մրցեց Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանի հետ: Սահակյանն առավելության հասավ 4:1 հաշվով և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում: Այդ մենամարտը կկայանա ապրիլի 24-ին:

75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը մեկնարկում մրցեց հունգար Սոմա Մեստերի հետ: Հունգար մարզիկն առավելության հասավ 5:0 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում