36-ամյա Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Մալաթիայի բաժինը որպես անհետ կորած որոնում է 1988 թվականին ծնված Ջաթին Շարմային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարին: