Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչում են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում պայքարի մեջ մտան Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը` օղակների վարժություն և Գագիկ Խաչիկյանը, Հարություն Մերդինյանը` նժույգ-թափեր:
Եզրափակիչ դուրս եկան Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Հարություն Մերդինյանը (նժույգ-թափեր):
Հայաստանի ընտրանու կազմում Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի Վահագն Դավթյանը(օղակներ): Դավթյանը ուղեգիր կնվաճի, եթե եզրափակիչում զբաղեցնի առաջին հորիզոնականը:
Հենացատկի վարժության որակավորման փուլը կկայանա ապրիլի 18-ին:Այդ վարժությունում հանդես կգա նախորդ տարվա աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Արթուր Դավթյանը: