Հասարակական

Պայթեցվել է ՊՆ նախկին՝ վթարային շենքը

1 րոպեի ընթերցում

Պայթեցվել է ՊՆ նախկին՝ վթարային շենքը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղու թիվ 5 հասցեում ապրիլի 17-ին պայթեցվել է Պաշտպանության նախարարության նախկին՝ վթարային շենքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պայթեցման մասին Փրկարար ծառայությունից նախապես հայտնել էին, ընդգծելով, որ պայթեցման աշխատանքները տեղի են ունենալու ժամը 10։40-11։20-ն ընկած ժամանակահատվածում

2022 թվականի ապրիլին Կառավարության որոշմամբ՝ ՊՆ նախկին շենքը ամրակցվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ իր հերթին այդ շենքը տրամադրել է Պետական եկամուտների կոմիտեին՝ այն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն դարձնելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում