Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի գավաթի խաղարկությունում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները մեկնարկում են աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:Թիմի կազմում են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:
Հայաստանի ընտրանու կազմում Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի Վահագն Դավթյանը(օղակներ):
Փարիզի33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի մարմնամարզիկ,ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:
Աշխարհի գավաթին կհաջորդի Եվրոպայի առաջնությունը,որը կկայանա իտալական Ռիմինի քաղաքում`ապրիլի24-28-ը: