Սևան համայնքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրվել է աջակցության հերթական խմբաքանակը
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում օրեր առաջ մեկնարկել և շարունակվում է 2023թվականին սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող ընտանիքներին աջակցության հերթական խմբաքանակի տրամադրման գործընթացը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ՀՀ կառավարության կողմից տրամադրված սննդի փաթեթները Սևանի համայնքապետարանի կողմից արդեն բաժանվել է 1364 անձի: Աջակցության բաժանումը շարունակվում է: 2024 թվականի ապրիլի 16-ի դրությամբ Սևան համայնքում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 1454 անձ: Աջակցություն ստացած անձանց անվանացանկը զետեղված է Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում։
Խոսրով Խլղաթյան