Քաղաքականություն

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու ապրիլի 16-ի հերթական նիստում՝ մանրամասնելով, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության կողմից համապատասխան տեղեկատվությունը ներկայացվել է 2024 թվականի մարտի 29-ին։

Քաղաքապետի խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամների մանդատները տրվել են «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին։

Ավագանու նիստի օրակարգի նախագծի քննարկմանը 35 դեմ 24 կողմ հարաբերակցությամբ չընդունվեց բոլոր չզեկուցվող հարցերը զեկուցվող դարձնելու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունների առաջարկությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում