Հասարակական

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում համալրվել է Գյումրու տրանսպորտային ցանցը

1 րոպեի ընթերցում

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում համալրվել է Գյումրու տրանսպորտային ցանցը

ԳՅՈՒՄՐԻ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում համալրվել է Գյումրու տրանսպորտային ցանցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին շահագործման հանձնվեցին 15 նոր միկրոավտոբուսներ, որոնք կծառայեն Գյումրու թիվ 22 երթուղու սպասարկմանը։

«Հուսով եմ, ձեռք բերված այս 15 մեքենաներով կկարողանանք լրացնել այն բացը, որ առկա է 22 համարի երթուղայինների սպասարկման գործում: Ներկայումս 22 համարի երթուղին սպասարկվում է ՍՊԸ-ի կողմից, հին մեքենաներ են, բնակիչների կողմից պարբերաբար բարձրաձայնվում է խնդրի մասին, մասնավորապես, մեքենաների մաշված լինելու մասով: Հիմա արդեն ձեռք ենք բերել, մեքենաները մեր քաղաքի բնակիչների համար են, որակյալ ծառայություններ մատուցելու համար են: Մեքենաները շահագործվելու են «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից»,- նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը` հիշեցնելով, որ ևս 8 միկրոավտոբուս ձեռք էր բերվել այս տարվա փետրվար ամսին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում